15 մարտի 2020 - 20:41 AMT
Իտալիայում եղածները 14-օրյա կարանտին կուղարկվեն անկախ նրանից՝ որ երկրով հետ կգան

14-օրվա կարանտին են ուղարկվելու ոչ միայն Իտալիայից ուղիղ չվերթով վերադարձողները, այլև ՀՀ այն քաղաքացիները, որոնք կվերադառնան այդ երկրից այլ՝ տարանցիկ չվերթերով։

Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Մարտի 15-ին սպասվում է Իտալիայից տարհանվող մոտ 100 ՀՀ քաղաքացու վերադարձը հատուկ չվերթով։

Ավինյանն ընդգծել է նաև ինքնամեկուսացման կարևորությունը։ Նա նշել է, որ հատկապես պիտի ինքնամեկուսանան վտանգավոր երկրներից՝ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Գեմանիայից, Իսպանիայից ու մի շարք այլ երկրներից վերադարձողները։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 26-ի։

Նրանց մեծ մասը կապված է Էջմիածնի դեպքի հետ, մեկ նոր դեպք կա Մեղրիում` Իտալիայից վերադարձած քաղաքացու մոտ։ Մոտ 300 հոգի մեկուսացված է։