Ղազախստանում արտակարգ դրություն է. ՀՀ քաղաքացիների մուտքը սահմանափակված է

Ղազախստանում արտակարգ դրություն է. ՀՀ քաղաքացիների մուտքը սահմանափակված է

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Ղազախստան, այդ երկրում կորոնավիրուսի պատճառով ժամը 08։00-ից սկսած հայտարարվել է արտակարգ դրություն։

Ղազախստանի նախագահի հրամանագրով արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 07։00-ն, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,- ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարույթան տարածած հայտարարության մեջ:

Սահմանափակումը չի կիրառվելու քաղաքացիություն չունեցող անձանց Ղազախստանի և այլ երկրների դիվանագիտական ծառայության անձնակազմ և նրանց ընտանիքի անդամներ, ՂՀ ԱԳՆ հրավերով Ղազախստան ժամանող օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամներ, Ղազախստանում բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձանց, Ղազախստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներ։

ԱԳՆ-ից հիշեցրել են, որ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարըով, որը հասանելի է նաև WhatsApp-ով:

Մարտի 15-ի տվյալներով Ղազախստանում կորոնավիրուսով վարակի 9 դեպք է գրանցվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ-ում ևս կքննարկվի արտակարգ դրություն մտցնելու հարցը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---