Լիբանանը փակում է բոլոր սահմանները![]() 16 մարտի 2020 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի կառավարությունը հայտարարել է մարտի 18-ից Բեյրութի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև ծովային և ցամաքային սահմանները փակելու մասին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին հայտարարել է երկրի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը։ «Դա թելադրված է արտակարգ իրավիճակով առողջապահության ոլորտում, որը պահանջում է բոլոր ջանքերի մոբիլիզացում վտանգավոր վարակի դեմ պայքարում»,- ասել է նախարարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Երկրի ամբողջ տարածքում հայտարարվում է 15-օրյա կարանտին։ Կփակվեն պետական, դպրոցական և նախադպրոցական հաստատությունները, մասնավոր ձեռնարկությունները՝ բացառությամբ կենսապահովման հաստատությունների։ Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Լիբանանում կորոնավիրուսով վարակված ավելի քան 90 մարդ կա, 3-ը մահացել են։ Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |