ԲԴԽ. Խուսափեք դատական նիստերին մասնակցելուց![]() 16 մարտի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհուրդն առաջարկում է բոլոր դատարաններին և դատավորներին իրենց գործառույթները հնարավորինս իրականացնել օրենքով սահմանված գրավոր ընթացակարգերով: ԲԴԽ-ն հորդորել է դատավարության ներկա լինել ցանկացողներին զերծ մնալ դատական նիստերին ներկայանալուց՝ բացառությամբ ԶԼՄ ներկայացուցիչներից: Խորհուրդը նաև կոչ է արել դատավարության կողմերին բավարարվել դատական նիստերին իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայությունը պարտադիր է: Դատական կարգադրիչներին հանձնարարված է բացառել դատարաններում մարդկանց կուտակումները, ապահովել աշխատակիցների որոշ մասի հեռահար աշխատանքն իրականացնելու հնարավորությունը, ՀՀ բոլոր դատարաններն ապահովել առողջապահական նորմերով նախատեսված հակավարակիչ նյութերով և վերահսկել դրանց կիրառումը: Մարտի 16-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը արդեն բուժվել է:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ-ում ևս կքննարկվի արտակարգ դրություն մտցնելու հարցը: Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |