Աֆեյանի ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ԱՄՆ-ում 1-ին անգամ կփորձարկվի![]() 16 մարտի 2020 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին առաջին կամավորը կմասնակցի կորոնավիրուսի դեմ պավաստանյութի առաջին փորձարկմանը, հայտնում է Fortune-ը՝ ԱՄՆ կառավարության աղբյուրին հղումով: Փորձարկմանը մասնակցելու է առողջ և երիտասարդ 45 կամավոր: Պատվաստանյութը ստեղծվել է ԱՄՆ ազգային առողջապահական ինստիտուտի և Moderna Inc ընկերության կողմից: Moderna ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է: Ընկերությունը պատվաստանյութը ստեղծել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում, գենետիկ նոր մեթոդով: Ըստ աղբյուրի՝ լիակատար և ամբողջական կերպով պատվաստանյութի պոտենցիալը պարզելու համար անհրաժեշտ կլինի 12-18 ամիս: «Բացառված է փորձի մասնակիցների վարակման հավանականությունը: Դրա խնդիրն է համոզվել, որ պատվաստանյութը չունի կողմնակի լուրջ ազդեցություններ, ինչից հետո այն կարելի է օգտագործել ավելի լայն փորձարկման համար»,- նշել է աղբյուրը: Inovio Pharmaceuticals ընկերությունը ևս ապրիլին կամավորների միջոցով կսկսի իր պատվաստանյութի փորձարկումը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն արագ են ընթանում: Մարտի 15-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա, առաջին պացիենտն արդեն բուժվել է: ԱՄՆ-ում վարակակիրների թիվը մոտ 3782 է, մահացել է մոտ 70 մարդ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |