Էջմիածնում խանութներին ու սննդի կետերին բժշկական սպիրտ և քլոր կտան![]() 16 մարտի 2020 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Էջմիածնի քաղաքապետարանը մեծ քանակությամբ բժշկական սպիրտ և քլոր է կուտակել, որը մարտի 16-ից կբաժանվի սննդի կետերին, մթերային և բանջարեղենային խանութներին։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ «Ըստ մասնագետների՝ դրանցով հնարավոր կլինի մաքրել, օրինակ, դռների, պատուհանների բռնակները,- ասաց Գասպարյանը. - Բժշկական սպիրտն ու քլորը բաժանվելու են և քաղաքի կենտրոնում, և ծայրամասերում գործող խանութներին։ Հետևելու ենք, որ այդ տարածքները հավուր պատշաճի ախտահանվեն։ Գասպարյանը նաև հավելել է, որ Էջմիածնում փողոցներն ու մայթերն արդեն մի քանի օր է ախտահանվում են քլորաջրով; Նա նաև հայտարարել է, որ վարչական վարույթներ են հարուցվելու այն մարդկան հանդեպ, ովքեր այս պայմաններում կզբաղվեն բացօթյա առևտրով ու կոչ արել քաղաքացիներին չօգտվել այդ կետերից: Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 30 մարդ։ Էջմիածինը կորոնավիրուսի բռնկման հիմնական օջախն է, 30 դեպքից 19-ը կապ ունի այդ քաղաքի հետ։ Էջմիածնից այս պահին կարելի է դուրս գալու համար օգտվել միայն Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ Աշտարակ, Վաղարշապատ-Մասիս ճանապարհներով։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |