Ժաննա Բարսեղյանը՝ Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների 1-ին փուլի առաջատար![]() 16 մարտի 2020 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների առաջին փուլում ձայների 27.87%-ով առաջատարը հայազգի Ժաննա Բարսեղյանն է: 20minutes-ի փոխանցմամբ՝ չնայած համաճարակի վտանգին, Ստրասբուրգում գրանցվել է ընտրությունների առաջին փուլի մասնակցության բարձր ցուցանիշ՝ 65.65 %: Նշվում է, որ Բարսեղյանի այս ցուցանիշը լավ է, քանի որ քաղաքացիները գնահատել են էկոլոգիական և կլիմայական, սոցիալական և ժողովրդավարական չափանիշները: Ըստ աղբուրի՝ Բարսեղյանը կարող է ֆրանսիական քաղաքի առաջին բնապահպան քաղաքապետը դառնալ՝ անցնելով նաև Ռոլան Ռիեսից (նա 2008-ից Ստրասբուրգի քաղաքապետն է): Ստրասբուրգի քաղաքապետի ընտրություններում որպես ֆավորիտ ներկայացվող Ալեն Ֆոնտանելն առաջին փուլի արդյունքներով հավաքել է ձայների միայն 19.86%-ը: Եթե կորոնավիրուսի պատճառով Ստրասբուրգում ընտրությունների երկրորդ փուլը չհետաձգվի, ապա հաջորդ կիրակի՝ մարտի 22-ին, քաղաքը հնարավոր է նոր քաղաքապետ ունենա: Մարտի 15-ին ամբողջ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման մոտ 5423 դեպք կա, մահացել է մոտ 127 մարդ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |