Բարսելոնայի հայազգի տաքսիստներն անվճար կփոխադրեն բժիշկներին

Բարսելոնայի հայազգի տաքսիստներն անվճար կփոխադրեն բժիշկներին

PanARMENIAN.Net - Իսպանիայում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Բարսելոնայի տաքսիների հայազգի վարորդներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժանձնակազմին։

Մոտ մեկ տասնյակ հայ վարորդներ իրենց հեռախոսահամարներ են տեղադրել համացանցում՝ առաջարկելով իրենց ծառայությունները։

«Այս դժվարին ժամանակներում Բարսելոնայի հայ համայնքի տաքսիներն անվճար փոխադրումներ են առաջարկում բժշկական անձնակազմի համար»,- ասվում է գրառման մեջ։

Իսպանիան երկրորդ երկիրն է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման առումով։ Այդ երկրում մարտի 15-ի տվյալներով մեկ օրում ևս 96 մարդ է մահացել, զոհերի ընդհանուր թիվը հասել է 262-ի։ Վարակվածների ընդհանուր թիվը 7798 է։

Մարտի 16-ի տվյալներով, աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6446-ի, վարակված է 162,671 մարդ, ապաքինվել է ավելի քան 75,500-ը։

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---