Գործադիրը քննարկում է դեպի ՀՀ քաղաքացիների օդային մուտքը բաց պահելու, ցամաքայինով ելքն արգելելու հարցը![]() 16 մարտի 2020 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն առաջարկում է քաղաքացիներին արգելել ցամաքային ուղղություններով լքել երկրի տարածքը, օդային եղանակով երկրի տարածքը լքելու դեպքում նրանք վերադառնալուն պես կարանտինային ստուգում կանցնեն, հայտարարվել է գործադիրի՝ կորոնավիրուսի հետ կապված երկրում արտակարգ դրույթուն հայտարարելու մասին նիստի քննարկմանը: Ըստ որոշման՝ անցակետով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների մուտքը երկրի տարածք՝ օդով և ցամաքով բոլոր քաղաքացիները կարող են մուտք գործել: Նշվում է, որ անցակետով արգելվում է բոլոր այն քաղաքացիների մուտքը, որոնք ՀՀ տարածք են մտնում առողջապահության նախարարի հրահանգով սահմանաված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների տարածքների ցանկում ներառված երկրներից և տարածքներից: ՀՀ-ն չի սահմանափակի նաև իր քաղաքացիների ելքն օդային ճանապարհով: Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները։ Կառավարության նիստի ընթացքում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն առաջարկել է արգելել բոլոր օտարերկրացիների մուտքը և սահմանափակել ՀՀ քաղաքացիների ելքը: Ըստ նախարարի՝ դա ավելի կպարզեցնի գործընթացը, իսկ փոփոխվող ցանկ ունենալը կարող է դժվարություններ առաջացնել: Առողջապահության նախարարը դեմ է արտահայտվել նման կարգավորմանը. Արսեն Թորոսյանի կարծիքով՝ «տոտալ արգելքը» ավելի քիչ ճկունություն կտա, իսկ գործող կարգավորումը հնարավորություն կտա ամենօրյա ռեժիմով աշխատել: Մնացականյանը նշել է, որ 118 երկրի հետ ՀՀ-ն «լիբերալ ռեժիմ» ունի, այդ երկրների քաղաքացիների ժամանման հետ կապված դժվարություններ կարող են առաջանալ, եթե արգելք չդրվի: Կառավարության որոշ անդամներ նշել են, որ համակարծիք են Թորոսյանի առաջարկած ավելի ճկուն սահմանափակումներին, որոնք թույլ կտան ՀՀ չվերթներ իրականացնել և սահմանափակել դրանք՝ կախված չվերթի երկրի համաճարակային իրավիճակից: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, իր հերթին, առաջարկել է արգելքը կիրառել ուղևորափոխադրումների վրա, բեռնափոխադրումների դեպքում՝ իրականացնել անարգել: Առաջարկ է հնչել նաև արգելել օտարերկրյա քաղաքացիների մուտքը՝ պարետի որոշմամբ կիրառելով որոշ սահմանափակումներ: Թորոսյանը նշել է, որ ԱԳՆ ղեկավարի առաջարկած սահմանափակմամբ՝ նույն ռապիդ թեստերը ՀՀ բերել հնարավոր չի լինի, քանի որ չվերթներ ևս չեն լինի: ԱԳՆ ղեկավարն առաջարկել է 15-րոպեանոց ընդմիջում: Որոշվել է 1 ժամ ընդմիջել, հարցի մասին Կառավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |