Նինոծմինդայում ՀՀ-ից ժամանած 4 անձ է ինքնամեկուսացվել. 1-ը կարանտինի գոտում է![]() 16 մարտի 2020 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Նինոծմինդայում Հայաստանից ժամանած 4 անձ է ինքնամեկուսացվել, 1-ը կարանտինի գոտում է։ Այդ տեղեկությունը հաստատել է Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը։ Այդ 5 անձը Վրաստանի քաղաքացի են, որոնք ՀՀ-ից ժամանել են մարտի 15-ին։ Նրանցից մեկը 37 աստիճան ջերմություն է ունեցել, ինչի պատճառով տեղափոխվել է Աբասթումանիի կարանտինային գոտի: Այս պահի դրությամբ նա ջերմություն չունի: Մնացած 4 ուղևորն ինքնամեկուսացվել են, առողջական որևէ գանգատ չունեն, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Սամցխե Ջավախքի վեց մունիցիպալիտետից հինգի 36 բնակիչ ինքնամեկուսացվել է: Այս քաղաքացիները ժամանել են Վրաստան ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ այլ երկրներից: Վրաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակման 33 դեպք կա, մեկն արդեն ապաքինվել է: Կարանտինային գոտում է 637 մարդ, հատուկ ուշադրության տակ՝ 54-ը: Վրաստանի կառավարությունը որոշել է մարտի 18-ից փակել երկրի բոլոր սահմանները, նաև արգելել արտասահմանցիների մուտքը: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են նաև թատրոնները, կազինոները, ժամանցի այլ վայրերը: Պետությունը կոչ է անում ինքնամեկուսացվել, չհաճախել մարդաշատ վայրեր: Սրա հետ մեկտեղ, չեղարկվել են մի շարք բազմամարդ միջոցառումներ՝ այդ թվում հարսանիքներ: Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |