ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդները 93-ն են՝ 1 օրում թիվն ավելացել է 30-ով![]() 16 մարտի 2020 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում մարտի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 30-ով՝ հասնելով 93-ի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ Կառավարությանը կից գործող Կորոնավիրուսին հակազդեցության համակարգող խորհրդի նիստում։ «ՌԴ-ում գրանցվել է 93 հիվանդ, որից 4-ն ապաքինվել և դուրս են գրվել»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ 79 մարդ ստացիոնար բուժում է ստանում, 57-ի մոտ հիվանդության ընթացքը թեթև է, առանց ախտանիշերի։ Հիվանդության 86 դեպքը բերովի է։ Գոլիկովան հայտնել է, որ հսկողության տակ 15,000 մարդ կա։ Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 շաբաթով սահմանափակելու ուղևորափոխադրումները։ Երկու երկրի քաղաքացիների վերադարձը կապահովվի: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը: Մարտի 16-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6446-ի, վարակված է 162,671 մարդ, ապաքինվել է ավելի քան 75,500-ը։ Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |