Թորոսյանն արտակարգ դրության պայմաններում բուժհիմնարկների աշխատանքի կարգը կներկայացնի ԲԿ-ների տնօրեններին![]() 17 մարտի 2020 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 17-ին հանդիպելու է երկրի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ։ Այդ մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա ներկայացնելու է արտակարգ դրության պայմաններում բուժհիմնարկների գործունեության կարգը և առանձնահատկությունները, ինչպես նաև բացատրելու է կիրառման սկզբունքները։ «Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները»,- ասվում է գրառման մեջ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի կեսգիշերի դրությամբ, երկրում վարակի 52 դեպք կա, մեկն արդեն առողջացել է։ 400-ից ավելի քաղաքացի մեկուսացվել է վիրուսի կասկածանքով։ Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |