ԵԱՀԿ շրջանակներում Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի դիրքորոշումը թուլացել է16 դեկտեմբերի 2008 - 13:38 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման տեսակետից, հաշվի առնելով տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի դիրքորոշումը ԵԱՀԿ շրջանակներում թուլացել է»,- «Մոսկվան պաշտոնապես «հրաժարվել է» տարածքային ամբողջականությունից» հոդվածում գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթի տեսաբան Ռաուֆ Միրկադիրովը: Ինչպես ասվում է հրապարակման մեջ, «մինչ օրս ԵԱՀԿ գագաթաժողովների ամփոփիչ փաստաթղթերի մեջ տարածքային ամբողջականության սկզբունքի ընդգրկման դեմ միանշանակ կարող էր հանդես գալ միայն Հայաստանը»: «Այժմ այդ սկզբունքի հակառակորդների ջոկատը համալրվել է եւս մեկ պետությամբ: Ընդ որում, այդ պետությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահն է, այսինքն` Ռուսաստանը: Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումից հետո Ռուսաստանը հաստատ չի կարող քվեարկել ԵԱՀԿ շրջանակներում տարածքային ամբողջականությունը հաշվի առնելով «սառեցված հակամարտությունները» կարգավորելու օգտին: Այդպիսով, Ռուսաստանը օբյեկտիվ կերպով դառնում է Հայաստանի դաշնակիցը, երբ խոսքը գնում է «սառեցված հակամարտությունների» կարգավորման մասին... Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով Ադրբեջանի ԱԳՆ-ն վերջին պահին Հելսինկիում հատուկ փաստաթուղթ տարածեց, որը արտացոլում էր պաշտոնական Բաքվի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման հարցում»,- նշում է Ռաուֆ Միրկադիրովը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |