Երևանի մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրվի անապահով ընտանիքներին![]() 17 մարտի 2020 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդն անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը քննարկել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ։ Ձեռք բերված և պահեստավորված սնունդը մարտի 17-ին և 18-ին կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժինները ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին»,-ասվում է գրառման մեջ: ՀՀ-ում մարտի 17-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով հիվանդության հաստատված 72 դեպք կա, որոնցից 1-ն առողջացել է։Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |