Ավինյան. Հանրային տրանսպորտի գերբեռնվածությունը կբացառվի![]() 17 մարտի 2020 - 23:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում հանձնարարվել է բացառել ընդհանուր օգտագործման տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։ Համապատասխան հանձնարարականը տվել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ասվում էնրա ֆեյսբուքյան էջում: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ: «Կապահովի նաև հանրային տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով»,- նշել է նա: Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի ժամը 21:30-ի դրությամբ, ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 78 դեպք կա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |