Մարտի 19-ից աստիճանաբար 5-6 աստիճանով կտաքանա

Մարտի 19-ից աստիճանաբար 5-6 աստիճանով կտաքանա

PanARMENIAN.Net - Մարտի 19-ի ցերեկվանից արկտիկական ցուրտ օդային հոսանքները կնահանջեն՝ մինչև մարտի 23-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա է 5-6 աստիճանով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։

Մարտի 19-ի ցերեկվանից սկսած հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։

Դրա հետ մեկտեղ կկրճատվի և տեղումների տևողությունը և տարածքային ընդգրկվածությունը. կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կլինեն նաև արևային ժամեր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---