Կորոնավիրուս․ Իրավիճակը տարածաշրջանում![]() 18 մարտի 2020 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38-ի։ Ինչպես ասվում է կառավարությանը կից հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում, կարանտինում 1261 մարդ կա, դիտարկման տակ են 211-ը։ Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1135-ի՝ մարտի 18-ի տվյալներով մեկ օրում մահացել է 147 մարդ։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17,361 դեպք։ Ինչպես հայտնել է Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Ռեզա Ռաիսին, ապաքինվել է 5710 մարդ։ Ռուսաստանում 24 ժամում կորոնավիրուսով հիվանդների քանակը հասել է 147-ի։ 33 նոր դեպք է ի հայտ եկել, որից 31-ը՝ Մոսկվայում։ Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 98 դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կորոնավիրուսը լայն տարածում չի ստացել հանրապետությունում։ Նշվում է, որ կորոնավիրուս է ախտորոշվել 34 անձի մոտ, որից 6-ն ապաքինվել են, 1-ը՝ մահացել է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 84 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |