Շենգավիթի արտադրամասում կորոնավիրուսը տարածել է իտալացի գործընկերը. Թաքցրել է ջերմությունը![]() 18 մարտի 2020 - 19:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի երկու աղբյուրից մեկում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող արտադրամասում, վիրուսը տարածվել է Իտալիայից եկած գործընկերներից մեկի միջոցով, «Շանթ»-ին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Շենգավիթի արտադրամասը կապ ունի Իտալիայի հետ: «Իտալացի գործընկերը ժամանել է այնտեղ, ընդ որում՝ նա եղել է առողջապահության նախարարության հսկողության տակ, բայց, ցավոք սրտի, ջերմիջեցնող խմելու միջոցով թաքցրել է իր վիճակը, 1-2 օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է ՀՀ-ից»,- ասել է Փաշինյանը: Վարչապետն ասել է, որ Էջմիածնի շուրջ վիճակը կայունացել է, իսկ այժմ խնդիր է դրված կայունացնել արտադրամասի հետ կապված իրավիճակը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ՀՀ-ում մարտի 18 երեկոյի դրությամբ կորոնավիրուսի 102 դեպք կա, որոնց 75%-ը երկու աղբյուրից են՝ Էջմիածնից և արտադրամասից: Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ արտադրամասը 500 աշխատող ունի, քայլեր են տարվում շփման ամբողջ շրջանակը պարզելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |