150 մլրդ դրամ ՀՀ տնտեսությանը՝ վիրուսի ազդեցության հաղթահարման համար![]() 18 մարտի 2020 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի ազդեցությունը հաղթահարելու համար պետությունը ՀՀ տնտեսությանը 150 մլրդ դրամի աջակցություն կհատկացնի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում։ Ըստ նրա՝ այդ աջակցությունը փաթեթների է բաժանվելու։ Առաջինը կլինի առաջիկա մի քանի օրում։ 25 մլրդ դրամ կհատկացվի ու կուղղվի այն ընկերություններին, որոնք դրամով վարկ կվերցնեն՝ աշխատավարձ ու հարկեր, կոմունալներ վճարելու, հումք ձեռք բերելու համար և այլն։ Վարկի 50%-ը գործադիրը 0%-ով կհամաֆինանսավորի, բանկային հատվածի տոկոսը ևս կսուբսիդավորի, որ վարկը լինի 0 տոկոսով։ Երկրորդը. Կառավարությունը նպատակ ունի գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու, որ դրանք դառնան 0-տոկոսանոց։ Երրորդը 30 մլրդ դրամի սոցիալական հրատապ աջակցության փաթեթ է, որի նպատակն է «թույլ չտալու սոցիալական կարգավիճակի գահավիժում»։ «Դա արվում է հնարավոր սոցիալական հրդեհը մարելու համար»,- նշել է Փաշինյանը Եւս 80 մլրդ դրամ, (իրականում, ինչպես շեշտեց վարչապետը, անսահմանափակ գումար) կուղղվի իրական նորարար նախագծերի մեջ ներդրնելու համար։ Վարչապետը համեմատել է աշարհի տնտեսությունը կորոնավիրուսից հետո շինհրապարակի հետ, որտեղ պետք է նոր տնտեսություն կառուցել։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի երեկոյի դրությամբ երկրում կորոնավիրուսի 102 դեպք կա: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |