ՄԱԿ․ Կորոնավիրուսի պատճառով 25 մլն մարդ կարող է կորցնել աշխատանքը![]() 18 մարտի 2020 - 21:30 AMT PanARMENIAN.Net - COVID-19 կորոնավիրուսի պատճառով աշխարհում մոտ 25 մլն մարդ կարող է կորցնել աշխատանքը։ Այդ մասին հայտարարել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի հատուկ հաստատությունը, որը զբաղվում է աշխատանքային հարաբերությունների հարցերով։ Համեմատության համար՝ 2008-2009թթ․ ֆինանսական ճգնաժամի տարիներին աշխատանքից զրկվել է 22 մլն մարդ։ Ըստ լավատեսական սցենարի, աշխատանքից կզրկվի 5,3 մլն մարդ։ «Պանդեմիան այլևս զուտ առողջապահական գլոբալ ճգնաժամ չէ, դա նաև աշխատաշուկայի և տնտեսական լուրջ ճգնաժամ է, որը հսկայական ազդեցություն կունենա մարդկանց վրա»,- հայտարարել է ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը։ Ըստ նրա` այս ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար մարդկությունը պետք է «միասնական ճակատով» հանդես գա։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Photo. AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |