Նախագիծ. Գործատուն պետք է աշխատակցին ապահովի պաշտպանության անհատական միջոցներով![]() 18 մարտի 2020 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Պարետատանը նախագիծ է ներկայացվել, ըստ որի այն ձեռնարկությունների աշխատակիցները, որոնք շարունակում են աշխատանքը, գործատուի կողմից պետք է ապահովվեն պաշտպանության անհատական միջոցներով, իսկ ձեռնարկութուններում պետք է խստիվ պահպանվեն սանիտարահիգիենիկ կանոնները։ Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Նշվել է նաև, որ մշակվել է ուղեցույց գործատուների համար, որը նույնպես ենթակա է հաստատման պարետատան կողմից։ Հունվարի 24-ից սահմանակետերն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի՝ անձնկազմն է կրկնակի անգամ ավելացվել, տեխնիկական հագեցվածությունն էլ։ Մարտի 10-ից հետո սահմանին մեկուսացվել է 14 օրով մոտ 100 մարդ, այդ թվում` հատուկ չվերթով Իտալիայից եկած անձինք։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |