19 մարտի 2020 - 14:31 AMT
Ուհանում 1-ին անգամ կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի գրանցվել

Չինական Ուհան քաղաքում, որը կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոնն է համարվում, կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ մարտի 18-ին վարակվածության նոր դեպք չի գրանցվել։ Այդ մասին հայտնել է Չինաստանի առողջապահության պետական հանձնաժողովը։

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր առաջին անգամ երկրի տարածքում վարակման դեպքեր չեն արձանագրվել՝ եղել են միայն բերովի դեպքեր։ Մեկ օրում 34 նոր դեպք է գրանցվել, որոնք բոլորն արտերկրից ժամանածների մոտ են։ 34 դեպքից 21-ը գրանցվել է Պեկինում, ուր ամենից շատ է հոսքն արտերկրից։

Ըստ Հանձնաժողովի՝ հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 2019-ի դեկտեմբերին Ուհանում բռնկումից ի վեր մայրցամաքային Չինաստանում կազմել է 80,928 մարդ, մահացել է 3245-ը։ Հուբեյ նահանգում մարտի 19-ի դրությամբ մեկ օրում 8 մարդ է մահացել, որից 6-ն՝ Ուհանում։ Պանդեմիան տարածվել է աշխարհի 160 երկրում։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից