Ղարաբաղին դեռեւս չի փոխանցվել այն «տեխնիկական փաստաթուղթը», որի մասին ասում էր Բեռնար Ֆասյեն

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դեռեւս չեն ստացել այն «տեխնիկական փաստաթուղթը», որի մասին ասում էր Բեռնար Ֆասյեն: Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: «Սակայն որպես հակամարտող կողմ, որն այդպիսին է ճանաչվել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի համաձայն, մենք ակնկալում ենք մոտ ապագայում Մինսկի խմբի համանախագահներից ստանալ այդ փաստաթուղթը»,- նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:



Ավելի վաղ Բեռնար Ֆասյեն հաղորդել էր, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հելսինկիում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին «տեխնիկական փաստաթուղթ» են փոխանցել, որը կարող է նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը եւ արագացնել հակամարտության կարգավորման հիմքը կազմող սկզբունքների համաձայնեցման գործընթացը: «Սկզբում փաստաթուղթը պետք է մշակվի եւ հետազոտվի, իսկ հետո այն կամ կարժանանա հակամարտող կողմերի հավանությանը, կամ էլ կմերժվի»,- նկատել է ֆրանսիացի համանախագահը: Ֆասյեն նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը կողմերին մի գրաֆիկ առաջարկեցին, որը թույլ կտա հաջորդ տարվա ընթացքում ավարտին հասցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը կազմող սկզբունքների համաձայնեցումը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---