«Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը հետաձգվում է![]() 21 մարտի 2020 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Երևանի շախմատի ֆեդերացիայի նիստում որոշվել է հետաձգել հունիսի 9-19-ն անցկացվելիք «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը՝ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, «Երևան օփեն-2020»-ը լինելու է Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ ու ներկայացուցչական «Օփեն» մրցաշարը՝ տարբեր երկրներից ժամանած բարձրակարգ գրոսմայստերների մասնակցությամբ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |