ԱՆ. Կորոնավիրուսի 160 դեպքից 133-ը փոխկապակցված են 2 դեպքի հետ![]() 21 մարտի 2020 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 21-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքի օջախների հետ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Երկրում կորոնավիրուսի տարածման երկու դեպքից մեկը կապված է Էջմիածնի հետ, մյուսը՝ Երևանում գործող մեկ արտադրամասի: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Մահվան ելքով դեպքեր չկան: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |