Սինգապուրում և ԱՄԷ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերն են գրանցվել![]() 21 մարտի 2020 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրում և ԱՄԷ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերն են գրանցվել։ Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարարությունը Twitter-ի իր բլոգում հայտնել է մահվան 2 դեպքի մասին։ Մահացածներից մեկի՝ 78-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուսի ֆոնին սրտի նոպա է գրանցվել։ Եվս մեկ հիվանդ, 58-ամյա մի տղամարդ, տառապում էր սրտի և երիկամների խնդիրներից, գրում է Ինտերֆաքսը։ Ընդհանուր առմամբ, ԱՄԷ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 140 դեպք։ Մահվան 2 դեպքի մասին է հայտնել նաև Սինգապուրի առողջապահության նախարարությունը։ Մահացել է 75-ամյա մի կին և 64-ամյա տղամարդ։ Երկուսն էլ սրտի հետ կապված քրոնիկ խնդիրներ են ունեցել։ Սինգապուրում հիվանդների ընդհանուր քանակը 385 մարդ է։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |