Ավինյան. Կարգելվի առևտրի կենտրոնների, խաղատների ու բուքմեյքերականների աշխատանքը![]() 21 մարտի 2020 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակում՝ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը՝ ապրիլի 14-ը, ՀՀ տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության մի քանի տեսակներ, հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Մասնավորապես կարգելվեն առևտրի կենտրոնների՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության: Նշվում է, որ Արգելքը տարածվելու է մոլերի վրա՝ բացի այնտեղ գործող սուպերմարկետներից։ Նշենք, որ մոլերի մեծ մասը փակվել են օրեր առաջ։ Փոխվարչապետի խոսքով՝ կարգելվեն նաև բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեությունը, կինոֆիլմերի ցուցադրումը: Կարգելվեն նաև խաղատների և բուքմեյքերական ու խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակների կործունեությունը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |