ԱՆ․ Մարտի 22-ին ՀՎԱԿ լաբորատորիայում վիրուսի հետազոտությունները դադարեցվել էին![]() 23 մարտի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԱԿ) լաբորատորիայում կորոնավիրուսի հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ամբողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին, կհրապարակվեն նոր տվյալներ: Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»,- ասվում է գրառման մեջ։ Մեկնաբանություններում Նիկողոսյանը հաստատել է, որ մարտի 22-ին կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արվել են, սակայն չեն հետազոտվել։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194 է, որից 2-ն ապաքինվել է։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |