ԱՀԿ. Կորոնավիրուսի պանդեմիայի տարածման տեմպերն աճում են![]() 23 մարտի 2020 - 22:34 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածումն աշխարհում արագանում է, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը, փոխանցում է Ինտերֆաքսը: Նա նշել է, որ ԱՀԿ-ի տվյալներով` աշխարհում 300,000-ից ավելի մարդ վարակված է կորոնավիրուսով, վիրուսի դեպքեր կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում և պանդեմիայի տարածումն արագանում է: ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ վարակի առաջին դեպքից 67 օր է անցել, ընդամենը 11 օրում վարակակիրների թիվը հասել է 200,000-ի և 4 օրում՝ 300,000-ի: ԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Աշխարհում վարակված է մոտ 360,000 մարդ, 16,000-ը մահացել է: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |