ՄԱԿ գլխավոր քարտուղարը համաշխարհային զինադադարի կոչ է արել![]() 24 մարտի 2020 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդես է եկել համաշխարհային զինադադարի կոչով․իր խոսքով, աշխարհը պետք է պայքարի մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, որը խոցում է բոլորին, անկախ ազգությունից կամ դավանանքից։ «Կորոնավիրուսը դաժանաբար հարվածում է բոլորին։ Մինչդեռ մոլորակի վրա չեն դադարում զինված հակամարտությունները։ Մոլեգնող վիրուսը ցույց է տալիս պատերազմի խենթությունը։ Ահա թե ինչու եմ այսօր կոչ անում անհապաղ և միահամուռ կերպով դադարեցնել կրակն աշխարհի բոլոր անկյուններում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Գուտերեշը հավելել է, որ իր հատուկ դեսպանորդներն աշխատանք կտանեն հակամարտությունների կողմերի հետ՝ փորձելով կոնկրետ քայլեր ձեռնարկել մարտական գործողությունները դադարեցնելու և կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարի համար պայմաններ ստեղծելու համար։ «Դա կսկսվի ամբողջ աշխարհում մարտական գործողությունների դադարեցումից։ Հիմա»,-ասել է նա։ Գուտերեշը հայտնել է նաև, որ ՄԱԿ-ը երկրներից 2 մլրդ դոլար կխնդրի կորոնավիրուսից տուժած տարածաշրջանների համար։ Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնել աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելու կոչին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |