ՌԴ-ում կտրուկ աճել է փամփուշտների և բեյսբոլի խաղափայտերի վաճառքը![]() 24 մարտի 2020 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Մարտի 9-22-ը Ռուսաստանում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ 130%-ով աճել է սպորտային և որսորդական զենքի համար նախատեսված փամփուշտների վաճառքը, բեյսբոլի խաղափայտերի վաճառքը՝ 29%-ով, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ «Ֆիսկալ տվյալների օպերատորի հարթակի» վրա հղումով։ Սպառողները սկսել են նախապատվությունը տալ բեսյբոլի ավելի էժան խաղափայտերին՝ միջինը 11 տոկոսով։ Պահանջարկի աճի բացատրությունները տարբեր են՝ կորոնավիրոսի համաճարակի պատճառով «ճգնաժամային մտավախություններից» և ինչ-որ բանով զբաղվելու անհրաժեշտությունից մինչև դոլարի թանկացում, կա նաև սեզոնային գործոն, քանի որ սկսվել է գարնանային որսի շրջանը։ ՌԴ COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով, ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը մարտի 24-ի տվյալերով հասել է 495-ի, 22 մարդ ապաքինվել է, մոտ 93,000 մարդ բժիշկների հսկողության տակ է։ Photo. TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |