Արքայազն Չարլզը կորոնավիրուսով է վարակվել![]() 25 մարտի 2020 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Ուելսի արքայազն Չարզլի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, փոխանցում է արքայազնի գրասենյակը: Նշվում է, որ թագուհի Եղիսաբեթ II որդին ու նրա կինը՝ Քորնուոլի դքսուհի Կամիլա Փարքերը մեկուսացման մեջ են: Վերջինս նույնպես թեստավորվել է, սակայն նրա մոտ վիրուս չկա: «Արքայազնի մոտ թույլ ախտանշաններ են, ընդհանուր առմամբ՝ նա իրեն լավ է զգում և վերջին մի քանի օրերին սովորականի պես տնից է աշխատել»,- ասվում է հայտարարության մեջ: Արքայազն Չարլզը 71 տարեկան է: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Միջազգային հետազոտական ինստիուտների տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 400,000-ից ավելի մարդ, մահացել է մոտ 19,000 հոգի: Մեծ Բրիտանիայում վիրուսով վարակված է մոտ 8000 հոգի, մահացել է 400-ից ավելի մարդ: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |