Երևանում գովազդի տեղադրման վայրեր են սահմանվել

Երևանում գովազդի տեղադրման վայրեր են սահմանվել

PanARMENIAN.Net - «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելով սահմանվել են Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը։ Ազգային ժողովն ընդունել է նախագիծը երկրորդ ընթերցմամբ։

Այսուհետ արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևանի ընդհանուր օգտագործման տարածքներում։

Բացառություն կարվի միայն բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևանում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների դեպքում։

Նախագծի հեղինակն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանն է:

 Ուշագրավ
Երկու երկրի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան
Դիտարկմանը, թե Սարգսյանը Բելգիայում խոսել է ՀՀ-ում խնդիրներից, ԼՂ հարցից, ներքաղաքական զարգացումներից՝ Մակունցը նշել է, որ ինքը դա մտահոգիչ չի համարում
ՍԴ ղեկավարը վարաչապետից ներողություն և հերքում է պահանջում
Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության վրա