Փաշինյան․ Անկման փուլում ենք, 5 տարում ՀՆԱ-ն պետք է կրկնապատկել

Փաշինյան․ Անկման փուլում ենք, 5 տարում ՀՆԱ-ն պետք է կրկնապատկել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական հետևանքներին՝ հայտարարելով, որ Հայաստանն առաջիկա 5 տարվա ընթացքում ՀՆԱ-ն պետք է կրկնապատկի։

«Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք և կորոնավիրուսային և ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաև բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ»,- գրել է նա։

Վարչապետը նշել է, որ փետրվարին տնտեսական լավ ցուցանիշներ են եղել:

«Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության և արդարացվածության»,- գրել է նա:

Փաշինյանը նաև ներկայացրել է 2020-ի առաջին երկու ամսվա ցուցանիշները:

Փետրվար․

Տնտեսական ակտիվության աճ – 9.2 տոկոս

Արդյունաբերության աճ – 9.7 տոկոս

Շինարարության աճ – 25 տոկոս

Ծառայությունների աճ – 3.5 տոկոս

Առեւտրի շրջանառության աճ – 10 տոկոս

Էլեկտրաէներգիայի արտադրության աճ – 1.2 տոկոս

Արտահանման աճ – 7.6 տոկոս

հունվար-փետրվար․

Տնտեսական ակտիվության աճ - 8.7 տոկոս

Արդյունաբերական աճ - 15.3 տոկոս

Շինարարության աճ - 5.8 տոկոս

Առևտրի շրջանառության աճ - 6.3 տոկոս

Ծառայությունների աճ - 11.2 տոկոս

Էլեկտրաէներգիայի արտադրության աճ - 23.1 տոկոս

Արտահանման աճ - 8.8 տոկոս

Ավելի վաղ՝ խոսելով կորոնավիրոսի հետևանքով համաշխարհային տնտեսության անկման և նոր հնարավորությունների մասին, Փաշինյանն ասել էր, որ ակնկալվում է, որ 5 տարում աշխարհում մոտ 2 տրիլիոն դոլար ազատ միջոցներ են լինելու, որից Հայաստանը պետք է օգտվի և գոնե «30 մլրդ դոլարը կարողանա ներգրավել»։

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը