ՌԴ-ն հետաձգում է սահմանադրական հանրաքվեն. Պատճառը պանդեմիան է![]() 25 մարտի 2020 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ժողովրդին։ Նա հայտարարել է, որ ելնելով եկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակից, նպատակահարմար է համարում հետաձգել սահմանադրական փոփոխությոնների վերաբերյալ քվեարկության օրը։ Քվեարկությունը պետք է կայանար ապրիլի 22-ին։ ՌԴ նախագահը նաև ոչ աշխատանքային է հայտարարել առաջիկա շաբաթը՝ աշխատավարձի պահպանմամբ։ Նա նաև հավելել է, որ 6 ամսով կերկարաձգվեն բոլոր այն մարդկանց նպաստները, որոնք պետք է փաստաթղթեր ներկայացնեին ժամկետը երկարացնելու համար: Դա այժմ կարվի ինքնաբերաբար։ ՌԴ Սահմանադրական դատարանն օրինական է ճանաչել առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, այդ թվում` նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումը։ Դա թույլ կտա նրան կրկին մասնակցել նախագահի ընտրություններին։ Դեպքերի ընդհանուր թիվը ՌԴ-ում հասել է 658-ի, որից 410-ը՝ Մոսկվայում։ Ինքնամեկուսացման ռեժիմը պահպանում է մոտ 112,000 մարդ։ Ապաքինվել է 29 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |