Երևանում շանը մեքենայով քարշ տված անձը ոստիկանություն է բերվել

Երևանում շանը մեքենայով քարշ տված անձը ոստիկանություն է բերվել

PanARMENIAN.Net - Երևանի Էրեբունի վարչական շրջանում շան նկատմամբ դաժան վերաբերմունքի մասով հրապարակման հիման վրա իրավապահները պարզել են արարքը կատարած անձի ինքնությունը, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

«Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում», - ասվում է հայտարարության մեջ։

Դեպքի մասին ահազանգել էր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ հրապարակելով, որ ոմն մեկը Էրեբունի շրջանի Արցախի փողոցում շանը կապել է մեքենայից ու քարշ է տալիս: Նա դիմել էր ոստիկանապետ Արման Սարգսյանին՝ հրապարակումը որպես հաղորդում հանցագործության մասին ընդունելու խնդրանքով։

 Ուշագրավ
Լուրը Twitter-ի իր միկրոբլոգում հաստատել է ինքը՝ Արոնյանը:
Նա խոստացել է ներդրում կատարել առաջարկ-լուծման հաջող տարբերակի պարագայում