Արցախում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ կա, և Բ տեսակի հարուցիչներ![]() 27 մարտի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Արցախում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը և Բ տեսակի հարուցիչները: Այդ մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկումը: Մարտի 26-ի դրությամբ, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների դիմելիության քանակը կազմում է 85, որից 36-ը կամ 42%-ը՝ 0-18 տարեկան երեխաներ են, ստացիոնար բուժում ստացող հիվանդները 32-ն են, որոնցից 22-ը կամ 68.8%-ը` 0-18 տարեկաններ: 2019-ի մարտի 26-ի դրությամբ ամբուլատոր դիմելիությունը կազմել էր 121, որից 104 (86%) 0-18 տարեկան: Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ստացիոնար և ամբուլատոր դիմելիության նվազում կա: Փետրվարին արձանագրվել է վերին շնչառական ուղիների սուր վարակի 4948 դեպք, որից 3795 կազմել են 0-18 տարեկան երեխաները, 2019թ. նույն ժամանակահատվածում՝ վերին շնչառական ուղիների սուր վարակի 3447 դեպք, որից՝ 2956 կազմել են 0-18 տարեկան երեխաները: Գրանցվել է 1501 դեպքով աճ, այդ թվում` 0-18 տարեկան երեխաների շրջանում` 839 դեպք: Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպք չի գրանցվել ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |