Թուքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 75-ի․ Ermenihaber![]() 27 մարտի 2020 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում մարտի 26-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 75-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 7286 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1196 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 16 դեպք, տեղեկացնում է Ermenihaber.am-ը։ Նա նաև տեղակցրել է, որ վարակակիրներները և նրանց հետ շփում ունեցած մարդիկ մեկուսացվել են։ Քոջան քաղաքացիներին զգուշացրել է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին։ Այսպիսով, ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում կա կորոնավիրուսի հաստատված 3629 և մահվան 75 դեպք: Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 11-ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |