Իրանի ԱՆ. 1 օրում 144 մարդ է մահացել, վարակակիրները մոտ 3000-ով ավելացել են![]() 27 մարտի 2020 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 2378-ի, վերջին 24 ժամում երկրում 144 մահ է գրանցվել, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով առողջապահության նախարարի խոսնակ Կիանուշ Ջահանպուրին: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 2926-ով՝ հասնելով 32,332-ի: Իրանում վարակակիրներից 2893-ը ծանր վիճակում է գտնվում: Ըստ միջազգային հետազոտական ընկերությունների տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է կես միլիարդից ավելի մարդ: Իրանը վարակակիրների թվով 7-րդն է: Առաջին եռյակում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Իտալիան: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |