Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել![]() 27 մարտի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ, նախկին նախարար, Օ դը Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին նա ինքն է տեղեկացրել Twitter-ի իր միկրոբլոգում։ «Համաճարակն ինձ էլ խոցեց։ Կարող եմ փաստել բժիշկների և ամբողջ բուժանձնակազմի բացառիկ աշխատանքը»,- գրել է նա։ Դևեջյանը տեղեկացրել է նաև, որ հոգնածություն է զգում, սակայն բժիշկների շնորհիվ վիճակը կայուն է։ Մարտի 26-ի տվյալներով Ֆրանսիայում կորոնավիրուսից ավելի քան 1300 մարդ է մահացել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25,600-ի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |