Քաղաքապետարանը չի չեղարկի տարածքների վարձակալությունը. Դրանք չնչին գումարով են վարձակալվել![]() 27 մարտի 2020 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետարանին պատկանող հողի և տարածքների վարձակալները դրանք վարձակալել են տարիներ առաջ և չնչին գումարով, PanARMENIAN.Net ին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյոք քաղաքապետարանը չեղարկել կամ հետաձգել իրեն պատկանող տարածքների վարձը՝ արտակարգ դրության պատճառով: «Քաղաքապետարանին պատկանող թե՛ հողի, թե՛ տարածքների վարձակալությունը, ըստ էության, չնչին գումարներ են: Չեմ կարծում, որ մեր վարձակալներն ինչ-որ խնդիրներ պետք է ունենան և, սովորաբար, այդ տարածքները վերավարձակալվել են այլ անձանց՝ բազմապատիկ ավելի շատ գներով»,- ասաց Կարապետյանը: Նրա խոսքով՝ Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի մոտ, համայնքին պատկանող գույքը կարող է տրված լինել վարձակալության 250-500 դրամով՝ մեկ քառակուսի մետրի համար: Կարապետյանը նշում է՝ իրավիճակը պատկերացնելու համար կարելի է համեմատել արվարձաններում սովորական բնակտարածքի վարձերի հետ, և հասկանալ՝ որքանով են դրանք շուկայական: Նրա խոսքով՝ այս պարագայում առավել նպատակահարմար կլինի հասկանալ՝ արդյոք տարածքը վարձակալողները վերավարձակալողներին ընդառաջում են, թե ոչ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Արտակարգ դրության պայմաններում մի շարք սահմանափակումներ են մտցվել նաև գործունեության տարբեր ոլորտներում՝ մասնավորապես փակ են սրճարանները, ռեստորանները, առևտրի կենտրոնները: Արտակարգ դրության տնտեսական հետևանքները մեղմելու համար կառավարությունը վարկային ատոնություններ է նախատեսել նաև փոքր ու միջին բիզնեսի համար՝ աշխատողներին աշխատավարձ վճարելու, հումք ձեռք բերելու, հարկային պարտավորությունները կատաելու, վարձավճարները փոխանցելու համար: Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |