Լեգենդար «Մարականան» ժամանակավոր հոսպիտալի կվերածվի![]() 27 մարտի 2020 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյի մարզահամալիրը, որի մեջ է մտնում նաև լեգենդար «Մարականա» մարզադաշտը, կվերածվի ժամանակավոր հոսպիտալի կորոնավիրուսով հիվանդների համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ Reuters-ին հղումով։ Քաղաքային իշխանությունները դեռ չգիտեն, թե քանի մահճակալ կտեղադրվի այնտեղ և դա կարվի հենց խաղադաշտի տարածքում, թե համալիրի մյուս հատվածներում։ Ըստ Բրազիլիայի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսով հիվանդների թիվը երկրում հասել է 2900-ի, մահացել է 78 մարդ։ «Մարականա» մարզադաշտն աշխարհի ամենահայտնի սպորտային կառույցներից է։ Այն բացվել է 1950թ․ ֆուտբոլի առաջնությանն ընդառաջ։ Այստեղ է անցել 2014-ի աշխարհի առաջնության եզրափակիչը, ինչպես նաև 2016-ի ամառային Օլիմպիադայի բացման և փակման արարողությունները։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |