Ռուանդացին խախտել է կարանտինն ու ձկնորսության գնացել. Կոկորդիլոսը նրան կերել է![]() 27 մարտի 2020 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Ռուանդայում կարանտինը խախտած և Նյաբարոնգո գետի մոտ ձկնորսության գնացած տեղացուն կակորդիլոսը կերել է, փոխանցում է National Geographic Russia-ն: Նա այն հազվագյուտ մարդկանցից էր, ով չի գործակցել տեղական իշխանության հետ ու խախտել է կորոնավիրուսի պատճառով պարտադրված կարանտինը: Քաղաքացու անունն ու տարիքը չի հրապարկվում: Աֆրիկայում մարդկանց վրա կոկորդիլոսների հարձակումները սովորական են, հարյուրավոր նման դեպքեր են գրանցվում՝ հատկապես փոքր համայնքներում: Հաճախ կենդանին մարդու վրա հարձակվելուց հետո մնացորդներ չի թողնում և դժվար է ասել, որ մարդն իրոք մահացել է կոկորդիլոսի հարձակման հետևանքով: Ռուանդայում փակված են ձեռնարկությունները, արգելված է միջքաղաքային և միջմարզային երթևեկը: Տնից դուրս գալ կարելի է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ավելի վաղ, ըստ որոշ տվյալների, ոստիկանները փոխհրաձգության ժամանակ կարանտինը խախտած 2 քաղաքացու էին սպանել: Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է, մոտ 12 մլն մարդ գտնվում են կարանտինում՝ վիրուսի տարածումը կախելու նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |