Փարիզի հիվանդանոցները 48 ժամում բեռնվածության պիկի կհասնեն․ Reuters![]() 27 մարտի 2020 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման պատճառով Փարիզում և շրջակայքի հիվանդանոցներում վարակակիրների թիվը կհասնի հագեցվածության ամենաբարձր կետին, հայտնել է Ֆրանսիայի հոսպիտալների ֆեդերացիան, փոխանցում է Reuters-ը: Փարիզի և արվարձանների հիվանդանոցներում են բուժվում Ֆրանսիայում կորոնավիրուսի մոտ 30,000 հաստատված դեպքերի մոտ քառորդ մասը, նրանցից 1300-ը ներկայումս ինտենսիվ խնամքի տակ են: 24-ից 48 ժամվա ընթացքում կսպառվի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակակիրներ ընդունելու հնարավորությունը և անհրաժեշտություն կլինի պացիենտներին տեղափոխել այլ քաղաքներ և բնակավայրեր: Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է: Միջազգայի հետազոտական ինստիտուտների տվյալով՝ կես միլիարդից ավելի մարդ է վարակվել: Ֆրանսիայում վարակակիրների թիվը հասել է մոտ 30,000-ի, վիրուսից մոտ 1700 մարդ է մահացել, 5000 հոգի կազդուրվել է: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |