ԱՆ. Վարակվածներից 151-ը Երևանից են, Կոտայքում, Արարատում և Արմավիրում 50-ից ավելի դեպք կա![]() 27 մարտի 2020 - 18:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 329 դեպքի մոտ 46%-ը Երևանում է գրանցվել՝ 151-ն են, հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մայրաքաղաքին հաջորդում է Կոտայքի մարզը, այնտեղից են վարակված 57 քաղաքացին, ապա՝ Արարատը, որտեղ 56 վարակակիր կա: Արմավիրում նրանց թիվը 52է: Ըստ տվյալների՝ Լոռիում և Սյունիքում երկուական դեպք է եղել, Շիրակում՝ 5, Արագածոտնում՝ 4: Կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել Գեղարքունիքում, Վայոց ձորում և Տավուշում: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Մարտի 27-ի առավոտվա դրությամբ վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի: Այս ընթացքում ապաքինվել է 28 անձ, մեկը՝ մահացել: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |