Մակրոնը ԵՄ-ին զգուշացրել է կորոնավիրուսի պատճառով Շենգենի գոտու հնարավոր փլուզման մասին. Reuters

Մակրոնը ԵՄ-ին զգուշացրել է կորոնավիրուսի պատճառով Շենգենի գոտու հնարավոր փլուզման մասին. Reuters

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է ԵՄ իր գործընկերներին, որ Շենգենի գոտին կարող է փլուզվել, եթե Եվրամիության երկրները համերաշխություն չդրսևորեն կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ դիվանագիտական շրջանակում սեփական աղբյուրներին հղումով։

«Եվրոպական նախագիծը ռիսկի է ենթարկվում։ Ռիսկը, որ կա, Շենգենի գոտու վերջն է»,- ասել է Մակրոնը մարտի 26-ի երեկոյան տեսակոնֆերանսի շրջանակում։

Ֆրանսիայում, ըստ երկրի առողջապահության վարչության տվյալների, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է գրեթե 30,000-ի, մոտ 1700 մարդ մահացել է բարդությունների պատճառով։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---