«Պոբեդան» դադարեցնում է թռիչքները մինչև մայիսի 31-ը![]() 27 մարտի 2020 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Պոբեդա» ավիաըներությունն ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը ժամանակավորապես կդադարեցնի թռիչքները: Ընկերությունից տեղեկացնում են, որ ձեռք բերված տոմսերի գումարն ավտոմատ կերպով կփոխհատուցվի կայքում ուղևորի անձնական «հաշվին»: Սահմանափակումների ավարտից անմիջապես հետո ուղևորը կարող է մինչև տարեվերջ այդ միջոցներն օգտագործել ցանկացած չվերթի համար: «Պոբեդան» ռուսական բյուջետային ավիաընկերություն է, որը թռիչքներ է իրականացնում նաև ՀՀ-ից՝ Գյումրիից: Կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում ու նաև ՌԴ-ում ավիաչվերթերի սահմանափակումներ կան: Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների՝ ՌԴ-ում 1000-ից ավելի մարդ է վարակվել կորոնավիրուսով, երկրում 3 մահ կա, 45 հոգի վերականգնվել է: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |