ԱԻՆ աշխատակից կա վարակվածների թվում, նրա հետ շփվածները մեկուսացված են![]() 27 մարտի 2020 - 23:49 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարության մեկ աշխատակից կա կորոնավիրուսով վարակվածների թվում, հայտնել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյան: Նրա խոսքով՝ աշխատակիցը վարակվել է կնոջից, վարակի օջախը չի եղել իրենց ծառայությունում: Գաբրիելյանն ասել է, որ աշխատակիցը բուժման փուլում է, նրա հետ շփվածները մեկուսացված են: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի։ Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |