ՌԴ-ում մահացել է կորոնավիրուսով հոսպիտալացված պրոֆեսոր համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը․ «ՄԿ»

ՌԴ-ում մահացել է կորոնավիրուսով հոսպիտալացված պրոֆեսոր համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը․ «ՄԿ»

PanARMENIAN.Net - Մարտի 27-ի երեկոյան «Նովոմոսկովսկի» բուժկենտրոնում մահացել է պրոֆեսոր համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը։ 69-ամյա կինը նախկինում աշխատել է Սեչենովի համալսարանիի մասնագիտական կրթության ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Նա հոսպիտալացվել է իր բնակարանից բարձր ջերմությամբ և շնչարգելությամբ։ Նախնական հաստատվել է COVID-19 ախտորոշումը։ Մի քանի ժամ անց Հասրաթյանը մահացել է։ Այժմ ճշտվում է նրա ախտորոշումը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջին շրջանում կինն արտերկիր չէր մեկնել և չէր շփվել կորոնավիրուսով հիվանդների հետ։

Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, վիրուսային հեպատիտի բուժման ճանաչված մասնագետ։

Մարտի 27-ի դրությամբ՝ ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդության 196 նոր դեպք է գրանցվել՝ վարակվածների ընդհանուր քանակը հասել է 1036-ի։ Հիվանդության նոր դեպքերի մեծ մասը Մոսկվայում է գրանցվել (157), ընդհանուր դեպքերի քանակով ևս Մոսկվան է առաջատարը՝ 403։ Կորոնավիրուսը հայտնաբերվել է ՌԴ 58 սուբյեկտում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---