Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածանքով մոտ 182,000 քաղաքացի բժշկական հսկողության տակ է գտնվում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նախորդ օրն այդ ցուցանիշը 166,739 էր:
«Ամբողջ Ռուսաստանում 2020-ի ընթացքում բժշկական հսկողության տակ է գտնվել 273,426 մարդ, մարտի 28-ի դրությամբ՝ հսկողության տակ են մնում 182,702-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մարտի 29-ի դրությամբ՝ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1534 է: 15 մարդ վերականգնվել է, վիրուսի պատճառով 4 հոգի մահացել է: